Հանրահայտ դերասան Ջեքի Չանը դարձել է կինոարվեստում ներդրման համար «Օսկարի» պատվավոր պարգեւի դափնեկիր: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ակադեմիան:
«200 ֆիլմերից, այդքան կոտրվածքներից հետո այն («Օսկարը») վերջապես իմն է»,- պարգեւատրման ժամանակ ասել է Չանը: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Հայտնի է, որ Չանը նկարահանումների ժամանակ հաճախ ինքնուրույն է կատարում հնարքները՝ առանց կասկադյորների օգնության, ինչի հետեւանքով դերասանը բազմիցս վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ կոտրվածքներ:




























