Նոյեմբերի 13-ի առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու պայթյուն է որոտացել:

Sky News Arabia հեռուստաընկերության տեղեկություններով՝ պատահարները գրանցվել են Բաղդադի ծայրամասերում՝ Ալ Բասաթին եւ Աս Սադր շրջաններում: Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ վիրավորներ կան, սակայն նրանց թվի մասին ոչինչ չի հաղորդվում: