Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել Ցեցկա Ցաչեւայի՝ իշխող կուսակցության անունից նախագահի պաշտոնի համար պայքարում պարտությունից հետո։
Նախաձեռնող հանձնաժողովի կողմից առաջադրված սոցիալիստական կուսակցության անդամ գեներալ Ռումեն Ռադեւը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո հաղթանակ է տանում։ Ընդդիմադիր Ռադեւը հավաքել է ձայների ավելի քան 59 տոկոսը։
«Վարչապետ Բոյկո Բորիսովը կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել խորհրդարան»,– ասված է կառավարության հաղորդագրության մեջ։
Novinite գործակալության տեղեկություններով՝ վարչապետի հրաժարականի հարցով քվեարկությունը խորհրդարանում կկայանա երեքշաբթի։




























