ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինի նամակը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ էր պարունակում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Դա շնորհավորական ուղերձ էր, որում նախագահ Պուտինը շնորհավորել էր Թրամփին հաղթանակի կապակցությամբ։ Մենք տվել ենք այդ նամակի կարճ բովանդակությունը»,– ասել է Պեսկովը։

Նշենք, որ Wall Street Journal–ին տված հարցազրույցում նշել էր, որ Պուտինից հիանալի նամակ է ստացել եւ մոտ ժամանակներս նրանք հեռախոսազրույց կունենան։