Թուրքիայում ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հետ բանտում տեսակցության մեկնած փաստաբան Լեւենթ Փիշքինը։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Սելահաթին Դեմիրթաշի հետ բանտում տեսակցության մեկնած փաստաբանին ոստիկանները ձերբակալել են Բուրսա քաղաքում, նոյեմբերի 14–ի վաղ առավոտյան եւ տեղափոխել ոստիկանատուն։

Նշվում է, որ փաստաբանի ձերբակալությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նա Դեմիրթաշի հետ զրույցի մանրամասները ցանկացել է տպագրել եվրոպական մամուլում։