Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կուրսանտի սպանության գործով ամբաստանյալներից Վաչե Սահակյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հարություն Ալեքսանյանի ցուցմունքի վերաբերյալ փաստաբաններից մեկը նշեց` գյումրեցի ես, թասիբով տղա, ինչքա՞ն է թասիբով, որ դու Սամվել Սերոբյանի մասին լսածները պատմել ես Վաչեին, այլ ոչ թե միանգամից Սամվելին, որին տուժողը պատասխանեց. «Բա ձեր արածն ինչքանո՞վ է թասիբով, որ ձեր հետեւում չորս են նստած, որոնք սպանել են անմեղ տղայի»:

Այս խոսակցությանը միջամտեց ամբաստանյալներից Վաչե Սահակյանը, որի պատճառով դատարանը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ եւ հեռացրեց դատական նիստերի դահլիճից:Հրապարակվեց նաեւ հարուցված գործի շրջանակում տուժող ճանաչվածի նախաքննական ցուցմունքը:

Իր ցուցմունքում բնութագրելով ամբաստանյալներին,  Գնել Թեւոսյանի մասին ասաց` երես առած տղա է եղել, իրեն բարձր դասել բոլորից. «Մովսեսը թաթալաբազի մեկն էր, ոչ ոք չէր սիրում նրան: Իսկ Հայկազը շատ լավ տղա էր, լավ էր սովորում»:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: