Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում մեծապես կբարելավի ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունները, հայտնում է ԲԵԼՏԱ–ն։

«Ես Ռուսաստանում լսել եմ. թե ինչպես են ասում, որ Թրամփին ընտրել են, եւ դա լավ է, Հիլարիին՝ վատ։ Արդեն իսկ կարող եմ ասել, որ Թրամփը պարգեւ չէ»,– ասել է Լուկաշենկոն»

Նա պարզաբանել է, որ եթե հաղթեր Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ քաղաքականության ընդհանուր ուղղությունը Ռուսաստանի նկատմամբ ավելի հասկանալի կլիներ։
«Այդ պատճառով պետք չէ շտապել եւ հայտարարել, որ դա պարգեւ է։ Իշխանության է եկել ԱՄՆ քաղաքացի, որը սիրում է Ամերիկան եւ ուզում է, որ այդ երկիրն ավելի հզոր լինի, քան հիմա»,– ընդգծել է նա։