Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկները կամրջին» նկարը Նյու Յորքում կայացած Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 54.5 մլն դոլարով, ինչը ռեկորդային է կտավի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Աղջիկները կամրջին» նկարը նույնանուն շարքից է, որը Մունկը սկսել է ստեղծել 1900-ականների առաջին կեսին: 1902 թվականին ստեղծված նկարում աղջիկների խումբը կանգնած է նկարչի սիրելի Օսգորստրանն քաղաքի կամրջի կենտրոնում:

Այս կտավը երկու անգամ ամենաթանկ վաճառված գործն է դարձել նորվեգացի էքսպրեսիոնիզմի վարպետի՝ երբեւէ վաճառված աշխատանքներից: 1996 թվականին այն վաճառվել է 7.7 մլն դոլարով, իսկ 12 տարի անց՝ 30.8 մլն դոլարով: Ներկայում նրա ստեղծագործություններից ամենաթանկը 2012 թվականին 120 մլն դոլարով վաճառված «Ճիչ» նկարն է: