Ադրբեջանում պետության ղեկավարի՝ նախագահի պատիվն ու արժանապատվությունը համացանցում արատավորելու կամ նսեմացնելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում:
ԱՊԱ-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը Միլի մեջլիս առաջարկ է ուղարկել Քրեական օրենսգրքի 323.1 հոդվածում (Ադրբեջանի հանրապետության նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելը կամ նսեմացնելը հրապարակային ելույթում, հրապարակավ ցուցադրվող ստեղծագործությունում կամ զանգվածային լրատվամիջոցներում) լրացումներ կատարելու վերաբերյալ:
Օրինագծի համաձայն՝ հոդվածում «կամ զանգվածային լրատվամիջոցներում» բառերը կփոխարինվեն «զանգվածային լրատվամիջոցներում կամ տեղեկատվական համացանցային ռեսուրսներում հրապարակային տարածման դեպքում» բառերով:
Այդ գործողությունների համար նախատեսված է տուգանքի կամ մինչեւ 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքի պատիժ, կամ 2 տարով ազատազրկում:




























