Բաքվում 56-ամյա կինը կոկորդի շրջանում դանակի հարվածներ է ստացել: Ըստ Report-ի՝ 1960 թվականին ծնված Բաստի Հուսեյնովային ծանր վիրավորել է փեսան, կոնֆլիկտի ժամանակ: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:

Հուսեյնովայի դուստրը հինգ տարի առաջ բաժանվել է ամուսնուց: Նախկին ամուսինն առաջարկել է հաշտվել, սակայն նրանց միջեւ վեճ է ծագել:

Տղամարդը ցանկացել է դանակով հարվածել նախկին կնոջը, սակայն Բ.Հուսեյնովան կանգնել է նրանց միջեւ, ինչի արդյունքում վիրավորվել է:

Փաստի առիթով հետաքննություն է սկսվել: