ՌԴ Պետդուման փոփոխություններ է կատարել իր կանոնակարգում, որով առանց հարգելի պատճառի լիագումար նիստերից բացակայած պատգամավորները կտուգանվեն, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Պատգամավորներին կտուգանեն աշխատավարձի 1/6 մասով ամեն բացակայության  համար։

Ընդ որում, բացակա է համարվում այն պատգամավորը, որը լիագումար նիստի ժամանակ ոչ մի անգամ չի գրանցվել։ Գրանցումները երեքն են՝ 10:00, 12:00 եւ 16:00։

Նախաձեռնությունն առաջարկել էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։