Հունաստանի Օլիմպոս լեռան վրա կորել են երկու զբոսաշրջիկներ:
Լեռան լանջերից մեկում փնտրում են 85-ամյա մի հույնի, ով նախօրեին մասնակցել է խմբակային արշավի, բայց հետ է մնացել խմբից, եւ դրանից հետո կապի դուրս չի եկել: Փնտրում են նաեւ 37-ամյա մի ֆրանսուհու, որին վերջին անգամ տեսել են երկու շաբաթ առաջ:
Ըստ ամենայնի, նրանց այլեւս հնարավոր չէ կենդանի գտնել:
Օլիմպոսի վրա, համաձայն Հին Հունաստանի առասպելների, գտնվել է 12 աստվածների նստավայրը:





























