Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում՝ «Միրհավ» հյուրանոցի մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ետեւի անվադողերով թեքվել դեպի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Mercedes E» մակնիշի 34 DQ 251 համարանիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Հ. Լ.) ավտոմեքենան. տուժածներ չկան:




























