Հայերը պետք է մեկ բռունցք դառնան, եւ թշնամին կկասեցվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների ապահովագրական վճարումների մասին օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իրեն բանակի մաս պիտի զգա: «Այդ մտքով պետք է ապրի Հայաստանում յուրաքանչյուրը: Քննադատությունը պետք է ողջունել, բայց եթե ինչ-որ մեկը ժխտում է բանակին օգնելը, դա սկզբունքորեն անհնար է հասկանալ: Պետք է հասկանալ, թե երկրին ինչ միջավայրում է ապրում»,- հավելեց Ռուստամյանը:




























