Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սաադեթ Օրուչը տգեղ ձեւով է պատասխանել Էրդողանին բռնապետ անվանած ֆրանսիացի կին լրագրողին։
Թուրքական Sol պարբերականի փոխանցմամբ՝ Twitter–ում ֆրանսիացի լրագրողը Էրդողանին բռնապետ էր անվանել, ինչին ի պատասխան, Էրդողանի գլխավոր խորհրդական Սաադեթ Օրուչը պատասխանել էր. «Բռնապետը մայրիկդ է»։
Բազմաթիվ թուրք օգտատերեր քննադատել են Էրդողանի խորհրդականին, սակայն վերջին պնդել է, թե նման բան ասողը արժանի է նման պատասխանի։




























