Ստամբուլի հայկական Բոմոնտի Մխիթարյան վարժարանի պատին անհայտ անձը կամ անձիք գրել են «Մի գիշեր անակնկալ Ղարաբաղում ենք» արտահայտությունը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, այս մասին սոցկայքերից մեկում գրել է ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը։ Վերջինս նաեւ տեղադրել է հակահայկական գրությունով լուսանկարը։





























