ՀՀ առողջապահության նախարարությունը կզարգացնի արհեստական բեղմնավորումների ժամանակ ամբուլատոր օգնությունը։ Այս մասին նոյեմբերի 16—ին ԱԺ–ում ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին։
Ալթունյանի խոսքով՝ նախարարությունը որոշել է խոշոր փոփոխություններ չանել 2017–ի բյուջեում՝ ի համեմատ նախորդ տարվա։ Արհեստական բեղմնավորումների ժամանակ օգնությունը ցուցաբերվում է ամբուլատոր, որպեսզի բարձրացվի ծնելիության շանսերը։




























