Google որոնողական համակարգը նոր անակնկալներ է մատուցում: Այս անգամ google թարգմանիչն ուրախացրել է ռուսներին: google/translate-ում «Հարգելի Դմիտրի» անգլերեն թարգմանվել է «Mr President»: Հատկանշական է, որ Ռուսաստանի վարչապետին google/translate-ը ճանաչում է միայն անուն, հայրանունով: Օրինակ, երբ գրում ես «Հարգելի Վլադիմիր» չի բերում Ռուսաստանի վարչապետ: Սակայն, եթե գրես «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ» ծրագիրն իսկույն բերում է «Mr Putin».
NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզել, google translate-ն այդքան լավ ճանաչու՞մ է նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներին: «Հարգելի Սերժ Սարգսյան», «Հարգելի Միխայիլ Սահակաշվիլի» եւ «Հարգելի Իլհամ Ալիեւ» գրելիս Google-ը բառացիորեն թարգմանում է այդ անունները: Նույնը եղավ նաեւ անվան այլ տարբերակները գրելիս: Հայտնի հայ մարդկանց անունների ու ազգանուների հետ փորձակումները եւս չտվեցին «օրիգինալ» արդյունքներ:





























