Այսօր՝ հոկտեմբերի 25-ին սկսված Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ դատախազի պահանջով Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի գործերը ուղարկվել են անչափահասների համար նախատեսված դատարան։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մարդասպան Օգյուն Սամասթի դատապաշտպան Լեւենթ Յլդըրըմը դիմել էր դատարան՝ պահանջելով կիրառել Թուրքիայի խորհրդարանի կողմից վերջերս ընդունած  եւ հասարակությանը հայտնի «քար նետող երեխաների» հետ կապված 6008 հոդվածը եւ իր պաշտպանյալին դատել անչափահասների համար նախատեսված դատարանում։

Հայտնի է, որ փոփոխված օրենքի կիրառման դեպքում՝  բանտերից մոտ 200 անչափահաս վաղաժամ ազատ է արձակվելու։  

Թուրքական Vatan-ի տեղեկություններով՝  եթե Սամասթը դատվի նոր օրենքի շրջանակում, նրա ստանալիք պատժաժամկետը կիջնի 5 տարով։