Կոտայքի մարզի Գետարգել գյուղի եկեղեցում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 8-ին գյուղացիներից մեկը եկեղեցում անգիտակից վիճակում նկատել է երիտասարդ տղամարդու։ Վերջինիս նույն օրը տեղափոխել են Աբովյանի, ապա հետագայում «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 16-ին, մահացել է։
Նախնական տեղեկություններով՝ եկեղեցու աղբամանի մեջ նույն օրը հայտնաբերվել է դեղանյութի ապակե տարա, իսկ տղամարդը թունավորված է եղել։ Թե այն ինչ կապ ունի տղամարդու մահվան հետ, մանրամասները պարզվում են։ Նշված դեպքով քննություն է կատարվում:



























