Հոկտեմբերի 22-ին, ժամը 22.00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի մոտից «կոմա, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վրաստանի հանրապետության քաղաքացի, 47-ամյա Գեորգի Շավերդաշվիլին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 00.55-ին, Գեորգի Շավերդաշվիլին գիտակցության չգալով` մահացել է:
Կատարվում է հետաքննություն:





























