Հայաստանի ֆինանսների նախարարությունը կփակի «Հայաստանի էկոնոմիկա» ոլորտային պարբերականը: Նման որոշում է կայացրել Կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 18-ի իր նիստում:
Ֆինանսների առաջին փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պարբերականի գործառույթն իր վրա կարող է վերցնել ֆինանսների նախարարության աշխատակազմը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նկատենք, որ ավելի վաղ «Հայաստանի էկոնոմիկա»-ն լույս էր տեսնում ամսագրի տեսքով, հետո էլեկտրոնային պարբերականի տեսքով (Armef.com): Պարբերականը մեկնաբանում էր տնտեսական նորությունները եւ Կառավարության որոշումները: Պարբերականի տարեկան ծախսը կազմում էր տարեկան մոտ 100 մլն դրամ:
Հատկանշական է, որ տնտեսելով ամսագրի ծախսերը, ֆինանսների նախարարությունը չի տնտեսում քաղաքի հանգստավայրերում գտնվող հյուրանոցներում սեմինարների մասնակցությունից:





























