«Ամերիաբանկ»-ը հատուկ փաթեթ է մշակել առողջապահության ոլորտի աշխատակիցների համար, որը ներառում է արտոնյալ պայմաններով եւ պարզեցված գործընթացով տարատեսակ վարկեր, ինչպես նաեւ բանկի այլ ծառայություններ: Փաթեթն այսօր՝ նոյեմբերի 19-ին Ծաղկաձորում Հայաստանի Երիտասարդ բժիշկների խորհրդի համագումարի ընթացքում ներկայացրել է բանկի տարածքային մասնաճյուղերի վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս առաջարկից կարող են օգտվել առողջապահության ոլորտի թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատակիցները՝ անկախ այն հանգամանքից, նրանց գործատուն օգտվո՞ւմ է այս բանկի ծառայություններից, թե՝ ոչ: Դրա համար բուժաշխատողը պարզապես պետք է իր աշխատավարձի ստացումը «Ամերիաբանկ»-ով ձեւակերպի:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ըստ Խաչատրյանի՝ բժիշկները հնարավորություն ունեն «Ամերիաբանկ»-ի միջոցով վարկային գիծ ստանալ՝ զուտ աշխատավարձի մինչեւ 6-ապատիկի չափով, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ առանց գրավի սպառողական վարկեր` զուտ աշխատավարձի մինչեւ 8-ապատիկի չափով, առավելագույնը` 5 մլն ՀՀ դրամ:

Հիփոթեքային վարկերի տրամադրման դեպքում բուժաշխատողների համար 10%-ի չափով ավելացվում է վարկ/գրավ հարաբերակցությունը, ինչպես նաեւ այն տրամադրվում է «Ամերիաբանկ»-ում գործող տոկոսադրույքից 0.25% ցածր տոկոսադրույքով:

«Ամերիաբանկ»-ն առողջապահության ոլորտի աշխատակիցներին նաեւ մի շարք այլ արտոնություններ է տրամադրում, մասնավորապես՝

• ArCa Classic քարտ` անվճար

• Visa Electron/Cirrus Maestro քարտ` 1000 ՀՀ դրամ, գործող 2500 ՀՀ դրամի փոխարեն

• Visa Classic/Mastercard Standard քարտ` 3000 ՀՀ դրամ, գործող 6000 ՀՀ դրամի փոխարեն

• Visa Gold/Mastercard Gold քարտ` 10000 ՀՀ դրամ, գործող 20000 ՀՀ դրամի փոխարեն:

Հեռակառավարման համակարգերից օգտվելու համար Բանկը տրամադրում է հետեւյալ արտոնությունները.

• Ամերիա Օնլայն բանկինգ եւ Ամերիա Մոբայլ բանկինգ ծառայությունները տրամադրվում են 1000 ՀՀ դրամ մեկանգամյա վճարով` գործող 6000 ՀՀ դրամի փոխարեն:

• Ամերիա Հեռախոսային բանկինգ ծառայությունը տրամադրվում է 1000 ՀՀ դրամ մեկանգամյա վճարով` գործող 5000 ՀՀ դրամի փոխարեն:

Իսկ մի շարք արտոնություններ ունեցող «Ամերիա Պերսոնա» անհատականացված փաթեթը Բանկը տրամադրում է տարեկան ընդամենը 20000 ՀՀ դրամով:

«Մեր փաթեթի հիմնական առանձնահատկությունն այն է, որ փորձում ենք հաշվի առնել բժիշկների պահանջները, ինչպես նաեւ նրանց հնարավորություն ենք ընձեռում բանկի ծառայություններից օգտվել ոչ ստանդարտ ժամերին՝ մեր բանկոմատների ցանցի, cash-in եւ cash-out համակարգերի, ինչպես նաեւ մոբայլ բանկինգ եւ ինտերնետ բանկինգ ծառայությունների օգնությամբ»,- ասել է Անդրանիկ Խաչատրյանը: Նա հավելել է, որ նույնիսկ այլ բանկերում բուժաշխատողների վարկերի առկայության պարագայում «Ամերիաբանկ»-ը կարող է դրանց վերաֆինանսավորում առաջարկել՝ իր կողմից արտոնյալ պայմաններով հետագա վարկի տրամադրմամբ:

Իսկ եթե բժշկին գումար է անհրաժեշտ բուժսարքավորումներ ձեռք բերելու համար, ապա նա կարող է որպես անհատ ձեռներեց գրանցվել եւ օգտվել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրից:

Փաթեթը ներկայացնելուց հետո «Ամերիաբանկ»-ը Երիտասարդ բժիշկների խորհրդի համագումարի մասնակիցներին մեկ տարի ժամկետով անվճար սպասարկմամբ Visa Gold քարտ ստանալու սերտիֆիկատ է նվիրել: