Տավուշի մարզի Զորական գյուղի վարչական տարածքում նոյեմբերի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել. «ԳԱԶ 3110» մակնիշի 26 ՕՕ 790 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Հայկ Փ.) դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել բնակելի տան բակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդին առաջինն օգնության են հասել նշված տան բնակիչները եւ օգնել նրան դուրս գալ ավտոմեքենայից, ինչից հետո նա դիմել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Հայկ Փ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։




























