Բնապահպանության նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը:

Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» կետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի <<ա>> ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը եւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N2459-119 գրությունը, սույն թվականի նոյեմբերի 15-ին ստորագրել է «Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը:

Հրամանում մասնավորապես ասվում է.

1. «Իշխան եւ Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 5-ը ժամանակավորապես դադարեցնել Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը:

2. «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`

1) մինչեւ ս/թ նոյեմբերի 23-ն ապահովել Սեւանա լճից ձկնորսության եւ խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաեւ ժամանակավոր կացարանների դուրս բերումը,

2) շրջիկ հսկողություն իրականացնել Սեւանա լճի առափնյա տարածքներում եւ գետաբերաններում,

3) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին.

1) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,

2) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սեւանա լիճ թափվող գետերի վրա»: