Նոյեմբերի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ուրցաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: