Այսօր `ժամը 00:30 սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում, Արքայաձոր համալիրի դիմաց, վթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՎԱԶ -2109 մակնիշի 43 ՏՏ 859 համարանիշի մեքենայի վարորդը, նախատեսվածից բարձր արագությամբ վարելով մեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել է ճանապարհի բետոնե միջնապատին:
Բախումից մեքենան շուռ է եկել: Մեկը տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Մահացողի գրպանում հայտնաբերվել է Հայաստանի ոստիկանության ծառայողական վկայական, ոստիկանության ավագ Արայիկ Ռուբիկի Հայրապետյանի անունով:
Այս պահին վթարի վայրում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարի վայր է ժամանել նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետ Մուշեղ Օհանյանը: Ըստ Գագիկ Շամշյանի `ոստիկանության աշխատանքերը ղեկավարում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, Երեւան քաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Հարութ Մարգարյանը: Դեպքի վայրում են նաեւ քննիչները:
Դիակը դեռեւս չի տեղափոխվել դիահերձարան: Նշված տարածքում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է:






Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























