Հայաստանի բնակիչների տներում տեղադրված ջրաչափերը շատ հին են, ինչը մեծացնում է չհաշվարկված ջրի կորուստը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Հայաստանի ջրամատակարարման միասնական օպերատորի տենդերի ավարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ֆրանսիական Veolia Generale des Eaux կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահ Մալիկա Գենդուրին:
Նրա խոսքով՝ ընկերությունը 2006 թվականից իրականացրել է Երեւանի եւ գրեթե 30 հարակից բնակավայրերի ջրամատակարարումը: Աշխատանքի փորձը ցույց է տվել, որ քաղաքացիների տներում տեղադրված ջրաչափերը շատ հին են եւ մեծ շեղումներ են ունենում: Դրանից զատ, դրանք բաժանորդներն են տնօրինում: Իսկ եթե ջրաչափերը լինեին օպերատորի հաշվեկշռում, այն դրանք ավելի հեշտ կկառավարեր: «Այսպես, թե այնպես, անցած տարիների ընթացքում մենք Երեւանում ջրի կորուստները նվազեցրել ենք եւ պատրաստվում ենք դրան հասնել նաեւ ամբողջ հանրապետությունում»,- նշեց Գենդուրին:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ անցած 10 տարիների ընթացքում ընկերությունը պահեստարաններից ջրառի մակարդակը 23 տոկոսով նվազեցրել է, իսկ ցանցում կորուստների մակարդակը՝ 85-ից մինչեւ 72 տոկոսով:
Հիշեցնենք, որ «Veolia Generale des Eaux»–ը, որը հաղթել է միասնական օպերատորի համար սահմանված մրցույթում, աշխատանքի կանցնի 2017–ի հունվարի 1-ից 15 տարի ժամկետով։ 2030–ին ընկերությունը պլանավորում է 24-ժամյա ջրամատակարարում ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում





























