Ես ոչ մի տեղեկություն չունեմ այն մասին, թե սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կհեռանա արդյոք ՀՀԿ գործադիր մարմնից, բայց դրանից պետք չէ մեծ սենսացիա սարքել։ Այս մասին նոյեմբերի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։

Պատգամավորը չի բացառել, որ Հրանուշ Հակոբյանը չի լինի ՀՀԿ գործադիր մարմնում։ «Չեմ կարծում, որ ՀՀԿ ԳՄ կազմում նրան ընդգրկելը կամ չընդգրկելը մեծ ողբերգություն է այդ թվում՝ նաեւ տիկին Հակոբյանի համար»,– ասել է պատգամավորը։