Կառավարությունում գողության վերաբերյալ վարչապետի աղմկահարույց խոսքերից երկու ամիս անց գլխավոր դատախազը հայտարարում է՝ իրավապահները որևէ ազդակ չեն ստացել տեղ գտած արարքի վերաբերյալ: Այս մասին դատախազն ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Դատախազությունը որևէ օրենքով նախատեսված ազդակ, առիթ չի ստացել որոշակի ոլորտում, որոշակի անձի կողմից որոշակի արարքներ կատարելու վերաբերյալ: Իսկ դատախազության գործառույթները ձեզ քաջ հայտնի են, պետք է որոշակի օրենսդրական հիմք ունենալ»,- ասել է գլխավոր դատախազը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի ժամանակ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր պետական մարմինների համար ավիատոմսերի ձեռք բերման էլեկտրոնային համակարգը, վարչապետ Կարեն Կարապետյանը կտրուկ հայտարարություն էր արել՝ «Բավականին բարդ համակարգ է, թե ինչին է ուղղված, բոլորդ հասկանում եք: Այդ իսկ պատճառով հանձնարարական՝ մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը կարգի բերեք, ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե էդ մարդիկ էդ խելքն օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավը կլիներ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:





























