Թերթն անդրադառնում է հոկտեմբերի 23-ին Երեւանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության օբյեկտներից մեկում տեղի ունեցած սպանությանը, երբ Ռուսաստանի սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերել էին նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ, ՌԴ քաղաքացիներ Արմեն Զախարյանի եւ Արթուր Ենոքյանի դիակները՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Թերթին հաջողվել է պարզել, որ այս գործի քննությունն ամբողջությամբ իր հովանու տակ է վերցրել ռուսական կողմը, որը վերահսկում է, որ հանկարծ այս գործի հետ կապված անգամ ինֆորմացիոն արտահոսք չլինի: Այդուհանդերձ հայտնի է դարձել, որ գործը քննող քննիչները հիմնականում մեկ ուղղությամբ են աշխատում: Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածներից մեկը հարաբերություններ է ունեցել ամուսնացած կնոջ հետ, եւ հիմա քննիչները հենց այդ կնոջ ամուսնուն են կասկածում զինծառայողներին սպանելու հարցում: