ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-25-ը  աշխատանքային այցով կմեկնի  Սանկտ Պետերբուրգ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը  ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: ԱԺ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերին, կհանդիպի  Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: 

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Բոթոյանը: