Վերջին 3-4 տարում Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը եռակի աճել է։ Այս մասին նոյեմբերի 22-ին՝ Երեւանում «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովի ժամանակ, ասել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Նրա խոսքով՝ երկրամասի հայ համայնքը թվով ամենամեծ ազգային խումբն է ռուսներից հետո։

«Ապրանքների ծագման վերահսկողության խնդիրը շատ կարեւոր է երկրամասի համար։ Այլ պետությունների հետ այն չի սահմանակցում, սակայն դրանով են անցնում Հարավային Կովկասի հետ տարանցման ճանապարհները մի կողմից, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ՝ մյուս կողմից։ Այսօր բոլորին միավորում է մի գաղափար՝ մաքսային տարածքը, որը մեր ընդհանուր պատասխանատվությունն է, եւ մենք պատրաստ ենք մեր ավանդը ներդնել արտադրանքի օրինականության վերահսկողության գործում»,– ասել է Վլադիմիրովը։