Նուբարաշենում տեղակայված հատուկ նշանակության զորամասի Արզնիում գտնվող վարչական կենտրոնում սպայի բարձրությունից ցատկելու վարժության ժամանակ զոհվելու փաստը համապատասխանում է իրականությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը։

«Ավելի մանրամասն ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա՝ խորհուրդ տալով մանրամասները ճշտել ՊՆ քննչական ծառայությունից։ Այնտեղ, սակայն, պատասխանեցին, որ «այս պահին ոչինչ չեն կարող ասել»։ «Մենք բանավոր ոչինչ չենք հայտնում, այլ նորությունները տեղադրում ենք մեր կայքում»,- մանրամասնեցին քննչականում։