ՀՀ Կառավարությունում կքննարկվեն անշարժ գույքի հարկերի նկատմամբ նոր մոտեցումները։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը։
Հարկադրումը պետք է այնպիսին լինի, որպեսզի չտուժեն բնակչության ոչ այնքան ապահով խավերը, հավելել է նա։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նկատենք, որ ավելի վաղ Հայ- ամերիկյան առեւտրային պալատը (AmCham Armenia) Կադաստրին հարցում էր ուղարկել, որտեղից ստացել է տեղեկանք, որ Երեւանում անշարժ գույքի ընդամենը 5 օբյեկտ կա, որոնց կադաստրային արժեքը գերազանցում է 150 մլն դրամը։
«Նման խնդիր իրոք կա, բայց դեպքերի մեծ մասում ունեցվածքը ֆորմալ կիսում են։ Իսկ պահանջելու համար, որ այդպես չանեն, հիմքեր չկան։
Ընդհանուր առմամբ մենք այս ու մյուս հարցերը քննարկել ենք Կադաստրի պետական կոմիտեում ու Առեւտրաարդյունաբերական պալատում։ Քննարկումները պետք է ակտիվացնել, այդ թվում միջգերատեսչական։ Հեռանկարում կարող ենք հանգել խոշոր սեփականության մասին որեւէ որոշման։ Այս հարցում կարեւորն այն է, որ ոչ հարուստ քաղաքացիները չտուժեն»,- հավելել է Սարգսյանը։





























