ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Իր հերթին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ Թումանյանի, Սիսիանի եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի եւ Մեղրու   ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական եւ  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: