Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 CԼ 685 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Երեւան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Բեկո» առեւտրի կենտրոնի դիմաց դեպի Երեւան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, տապալել երկաթե ցանկապատը եւ մոտ 100 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենայի վարորդը կասկածվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գողության փորձ կատարելու մեջ, որի ժամանակ խանութի տերը նկատել է, որ փորձում են գողություն կատարել խանութից եւ ահազանգել է ոստիկանություն: Գողություն կատարողը կամ կատարողները նկատել են ոստիկանների մոտենալը եւ դիմել են փախուստի։
Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ դեմքը փակելու գլխարկներ։




























