Հայաստանի քաղաքացիների 28.9 տոկոսը լիովին դրական է գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին անցկացրած հարցումների հետ համեմատած, առաջին դեպքն է, երբ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը դրական է գնահատում վարչապետի գործունեությունը: Բացի այդ, քաղաքացիները բարձր են գնահատել ՀՀ կառավարության գործունեությունը` 23 տոկոս, նախագահականի գործունեությունը դրական է գնահատել քաղաքացիների ընդամենը 14.9 տոկոսը, իսկ Ազգային ժողովինը` 10.4 տոկոսը: