Մինչ Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման մոդելի հարցը լուծելն այն եւս 9 ամսով կոնցեսիոն կառավարման է հանձնվել: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում:
Կառավարության առընթեր Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Արման Սահակյանը նշել է, որ կառավարիչը նույնն է մնալու՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն:
Հիշեցնենք, որ կոնցեսիոն կառավարման պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերին: Նախկինում այն կառավարում էր նիդեռլանդական «HayPost Trust Management B.V.» ընկերությունը, իսկ հետո նրան փոխարինեց արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի հոլդինգը: Հիմա կառավարությունը քննարկում է կառավարման մոդելի փոփոխության հնարավորությունը: Մինչեւ քննարկումների ավարտը կառավարիչը համաձայնել է կառավարման ժամկետը երկարաձգել եւս 9 ամսով:




























