Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է կիպրոսցի հույների հայցը եւ պարտադրել Թուրքիային՝ 3 ամսվա ընթացքում 13 մլն եվրո փոխհատուցում վճարել:
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Եվրադատարանը փոխհատուցման որոշումը կայացրել էր դեռեւս 2009-ի սեպտեմբերի 22-ին, սակայն հետաձգել էր մինչեւ 2010-ի հոկտեմբերի 26-ը՝ ավարտին հասցնելու փոխհատուցումների վերջնական տվյալները։
Կիպրոսի հույները իրենց հայցում նշել են, որ 1974-ին թուրքերի կողմից Կիպրոսը օկուպացնելուց հետո իրենք չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը եւ դրա համար Թուրքիայից փոխհատուցում են պահանջել:





























