Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կկարողանա նաեւ մասնավոր կազմակերպությունների դեմ բողոքներ ընդունել: Այս մասին ասված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նոր խմբագրման նախագծում: Կառավարության օրինագիծը նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Առայժմ օմբուդսմենին կարելի է բողոքել միայն պետական հաստաստությունների դեմ: Առաջին փուլում որոշվել է մասնավոր ընկերությունների նեղ շրջանակ սահմանել՝ ներառելով միայն հանրային ծառայությունների օպերատորներին (լույս, գազ, ջուր, հեռախոս):




























