Հայաստանի բյուջեից քաղաքական կուսակցությունների աջակցության համար պետք է 1 մլրդ դրամ հատկացնել։ Այս մասին նոյեմբերի 29-ին՝ ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքական կուսակցությունների մասին» օրինագծի քննարկման ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Անգամ այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարել խորհրդարանական շեմը, պետք է աջակցություն ստանան, քանի որ արտահայտում են հասարակության ինչ–որ մի մասի եւ հարկատուների կարծիքը։

«Մեր առաջարկի տրամաբանությունը հետեւյալն է։ Եթե դուք, ինչպես պնդում եք, հոգ եք տանում բազմակուսակցության եւ ժողովրդավարության մասին, համաձայնեք այդ աջակցությանը։ Եթե ոչ, մի՛ համաձայնեք»,– ասել է Զուրաբյանը։