Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3:

Նշենք, որ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նոր օրինագիծը հիմնված է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների վրա։ Գործող կուսակցություն հիմնելիս անհրաժեշտ է ունենալ 200 հիմնադիր անդամ, իսկ 6 ամսվա ընթացքում դրանց թիվը հասցնել 2 հազարի։ Առաջարկվում է հնարավորություն տալ կուսակցություն հիմնել ավելի քիչ թվով քաղաքացիներով։ Հիմնադիր համագումարում կուսակցությունը պետք է հավաքի առնվազն 100 հիմնադիր, իսկ գրանցման ժամանակ, այսինքն՝ համագումարից 6 ամիս անց՝ 1000 անդամ։