Նոյեմբերի 28-ին, ժամը 18.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 108/Ա-1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ճանապարհի սկզբնամասում գտնվող ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Ուլնեցու փողոցի թիվ 51 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից դեպի Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























