Այն, ինչ մենք տեսանք Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի ընթացքում, նախընտրական շրջանին ՀՀԿ-ի նախապատրաստությունն էր: Նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի համագումարը ցույց տվեց, որ կուսակցությունը շատ գեղեցիկ կերպով պատրաստվում է նախընտրական շրջանին: «Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, գուցե, իսկապես կիսում է ՀՀԿ-ի գաղափարները, բայց հասկանալի է, որ դա տեխնիկական խնդիր է. թող լինի, ոչ ոքի այդ թուղթը չի խանգարում»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի 16-րդ համագումարը կայացավ նոյեմբերի 26-ին: