«ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկայի» արտադրած հավկիթին և թռչնամսին շնորհվել է «ԷԿՈ» սերտիֆիկատ և «ԷԿՈ» միջազգային նշանի օգտագործման թույլտվություն իր արտադրանքի մակնիշման մեջ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ԱՐԱՔՍ թռչնաֆաբրիկայից», «ԷԿՈ»հավաստագրում կատարող միջազգային կազմակերպության հանձնաժողովը ուսումնասիրել է թռչնաֆաբրիկայում օգտագործվող տեխնոլոգիաները և լաբորատոր բազմակողմանի փորձաքննության է ենթարկել ընկերության արտադրած հավկիթը և թռչնամիսը: Ստուգվել են միկրիբիոլգիական, ծանր մետաղների առկայության, մնացորդային հակաբիոտիկների և մի շարք այլ ցուցանիշներ: Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր պարամետրերով արտադրանքը համպատասխանում է պահանջվող չափանիշներին:

Կայուն օրգանական աղտոտիչները կազմել են ավելի քիչ քան 0,01մգ/կգ թույլատրված առավելագույնը 0,2մգ/կգ-ից, պեստիցիդները (α,β, γ - իզոմետրեր) և մետաբոլիտները կազմել են ավելի քիչ, քան 0,001մգ/կգ թույլատրված 0,1 մգ/կգ-ից:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Սոչիում կայացած մրցանակաբաշխությանը ֆաբրիկայի հիմնադիր Խաչիկ Խաչատրյանին հանձնել են լավագույն որակ անվանակարգում Գրան-Պրի մրցանակը: