Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջի վրա քաղաքացին անցել է արգելապատնեշը եւ փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 44-ամյա Ժ. Գ.-ի ինքնասպանության փորձը, ում տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն:

Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: