Հայաստանում հարկավոր է Արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարություն ստեղծել: Նոյեմբերի 30-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա՝ իրենք ակնկալում էին, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը նման նախարարություն ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա, ինչը կխթանի երկրի արդյունաբերության զարգացմանը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Մեր արտաքին պարտքն արդեն 5.8 մլրդ դոլար է կազմում: Եթե շարունակենք այսպես առաջ ընթանալ, կարծում եմ՝ կգա ժամանակ, երբ արտաքին պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը շատ մոտ կլինի: Մենք պետք է ավելացնենք ՀՆԱ-ի ծավալները, որպեսզի դեֆոլտի վիճակում չհայտնվենք»,- ընդգծել է Սաֆարյանը:





























