5 հոգուց բաղկացած սահմանախախտների խումբը ձերբակալվել է այսօր կեսօրին հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ:
Միջադեպը տեղի է ունեցել «Բուրդաձոր» հատվածի հսկիչ-անցագրային կետից ոչ հեռու, որը պատկանում է «Կրասնի մոստ» սահմանապահ վարչությանը:
«Ձերբակալվածների մոտ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Նրանք բոլորն էլ պնդում են, որ Վրաստանի քաղաքացիներ են»,- «Նովոստի-Գրուզիա»-ին հայտնել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչը:
Տարվում է հետաքննություն, աշխատանքներ են կատարվումձերբակալվածների ինքնությունը պարզելու համար, հարուցվել է քր.գործ Վրաստանի Քր.օր-ի 344 հոդվածի հատկանիշներով:




























