2017 թ. պետբյուջեի նախագծի փոփոխությունները ներկայացնելիս՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մատնեց իր հոգնածությունը:
Ներկայացնելով բյուջեի ամփոփ տվյալները՝ նա նշեց, որ եկամտային ու ծախսային ցուցանիշները չեն փոխվի. եկամուտները կկազմեն 1 միլիարդ 210 միլիոն, ծախսերը՝ 1 միլիարդ 360 միլիոն (իրականում՝ տրիլիոն ու միլիարդ):
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Այստեղ վարչապետը նկատեց. «Երեւում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, հա՞. տրիլիոնները միլիարդների հետ եք շփոթում, միլարդները՝ միլիոնների»:
Այո, ճիշտն ասած՝ երեկ գիշերվա ժամը երեքին էինք տուն գնացել, որ հասցնենք», - խոստովանեց նախարարը:






























